«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ՉԼ գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում «Այաքս»-ի դեմ կայանալիք խաղի նախօրեին նշել է, որ եվրագավաթային փորձի բացակայությունն իր թիմը փոխհատուցում է խաղացողների անհատական բարձր վարպետությամբ:
«Սա անհավանականորեն ուժեղ խումբ է, բայց առջևում մեզ չորս հանդիպումներ են սպասվում: «Այաքս»-ը դիտարժան խաղ է ցուցադրում, բայց այդ թիմը շատ երիտասարդ է: Միշտ էլ դժվար է հանդես գալ մրցակցի դաշտում: Ակհայտ է, որ կարող ենք կորցնել խմբային փուլը հաղթահարելու հնարավորությունները:
Մեր թիմը եվրագավաթներում հանդես գալու մեծ փորձ չունի: Փորձի պակասը փոխհատուցում ենք խաղացողների անհատական բարձր վարպետությամբ»,- Մանչինիին մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՉԼ գավթի խաղարկության D խմբի շրջանակներում կայանալիք հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին «Ամստերդամ Արենա» մարզադաշտում:







































