Ճապոնական լրատվամիջոցները փոխանցում են, որ հզոր երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի ալիքները Միյագի պրեֆեկտուրայում հասել են 10 մետրի: Հեռուստաալիքները ցուցադրում են, թե ինչպես են հզոր ալիքները բախվում ափին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դրանք կարող են լուրջ ավերածություններ առաջացնել ողջ առափնյա շրջանում: Իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով կոչ են անում լքել առափնյա շրջանները` թաքնվելով ապահով վայրերում:
Kyodo գործակալության փոխանցմամբ, երկրաշարժի հզորությունը էպիկենտրոնում կազմել է 8.8 բալ: Կան որոշ ավերածություններ, իրականացվում է տարհանում: Քիչ առաջ Տոկիոյում տեղի ունեցել ևս մեկ ցնցում 7.1 մագնիտուդ հզորությամբ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: