ԱՄՆ Կենտրոնական հետախուզական ծառայության նախկին գործակալ Ջոն Կիրիակուն, որին սպառնում էր 50 տարվա ազատազրկում՝ մի քանի մեղադրանքներով, իրեն մեղավոր է ճանաչել գաղտնի տեղեկատվության բացահայտման համար և համաձայնել է համագործակցել հետաքննության հետ: Այդ մասին նա հայտարարել է Վիրջինիա քաղաքի Ալեքսանդրիա քաղաքում կայացած նիստի ժամանակ:
Կիրիակուն ընդունել է, որ 2008 թ. ինքը լրագրողներին բացահայտել է ԿՀՎ-ի գաղտնի գործակալի անունը: Դրա համար նրան սպառնում է 2,5 տարվա ազատազրկում:
Դրա հետ մեկտեղ, այլ գաղտնի տեղեկատվության բացահայտման համար համագործակցության պայմանավորվածությունից հետո ԱՄՆ-ի արդարադատությունը համաձայնել է նրա վրայից որոշ մեղադրանքներ հանել:











































