Լեգենդար Harrods լոնդոնյան հանրախանութը վաղուց էր հայտարարել միլիոնավոր աղջիկների երազանքն ի կատար ածելու և յուրահատուկ հագուստի շարք ստեղծելու մտադրության մասին։ Դրանք յուրահատուկ են նրանով, որ ստեղծված են Disney-ի հերոսների զգեստների նմանությամբ։
«Շատ հայտնի մոդելավորողներ սկսել են համագործակցել Harrods-ի հետ: Յուրաքանչյուր դիզայներ ընտրել է Disney-ի իր սիրելի հերոսին ու ստեղծել հագուստ, որը կկարողանան կրել սովորական աղջիկները»,– փոխանցում է Fashiontime-ը:
Մոդելավորողներ Ռոբերտո Կավալին ստեղծում է Պոկահոնտասի, Դոնաթելլա Վերսաչեն` Մոխրոտիկի, Էլի Սաաբը` Քնած գեղեցկուհու, Վալենտինո Գարավանին՝ Բելլի հագուստը:
Անսովոր հավաքածուն վաճառքի կհանվի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին մոտ:










































