Հյու Գրանտը սցենարիստ և ռեժիսոր Մարկ Լոուրենսի ռոմանտիկ կատակերգությունում կմարմնավորի գլխավոր հերոսին։ Այս մասին հաղորդում է Deadline կայքը:
Գրանտը կմարմնավորի Ռեյ Մայքլսին՝ բրիտանացի սցենարիստ, ով հաջողության է հասել Հոլիվուդում և անգամ «Օսկար» է ստացել իր աշխատանքի համար: Մայքլսի կարիերայի գագաթնակետը եղել է 1990-ականների վերջը: Հաջորդ 15 տարիներին, սակայն, Ռեյը կորցնում է իր ողջ ստեղծագործական պոտենցիալը, ամուսնալուծվում և սնանկանում: Հանգամանքները նրան ստիպում են ոչ մեծ քոլեջում աշախատանքի անցնել՝ որպես սցենարի վարպետության դասախոս:
Ֆիլմը դեռ պաշտոնական անվանում չունի: Նկարահանումները կսկսվեն 2013 թ. ապրիլին՝ Նյու Յորքում: Գրանտն արդեն 3 անգամ նկարահանվել է Լոուրենսի ֆիլմերում:







































