Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի՝ Սիրիայի սահմանի մոտ ընկած շրջաններում ստեղծվել է հակահրթիռային պաշտպանության համակարգ: Այն նախատեսված է Սիրիայի ունեցած ռուսական արտադրության հրթիռների դեմ պայքարի համար:
Թուրքական այդ հակահրթիռային պաշտպանության համակարգը տեղակայվել է Շանլըուրֆա քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ընկած Մեհմեթչիք գյուղի մոտ գտնվող բարձունքի վրա: Մալաթիայի 7-րդ բազայի հրամանատարությանը ենթարկվող այդ բազան 24 ժամ շարունակ հետևելու է սիրիական զարգացումներին:







































