Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տարածքում է ընկել Սիրիայից արձակված հերթական արկը: Այս անգամ զենիթային հրետանու արձակած արկն ընկել է Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում գտնվող վերականգնողական կենտրոնի վրա, որն ամայի է եղել: Զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:
Նշվում է, որ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Իդլիբի նահանգում շարունակվում են Ասադի ուժերի և ապստամբների միջև մարտերը: Դրանց ժամանակ էլ զենիթային հրետանուց արձակված արկն ընկել է Սիրիայի սահմանից 200 մետր հեռավորության վրա ընկած վերականգնողական կենտրոնի վրա: Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 11.00-ին:








































