Սիրիայում Իդ ալ-Ադհայի տոնի ժամանակ կրակի դադարեցման հավանականությունն անիրական է: Այս մասին, ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհրդի ղեկավար Աբդելբասետ Սեյդան:
Նրա խոսքերով՝ Սիրիայի ապստամբները պատրաստվում են հրադադարին հետևել տոնի ժամանակ, սակայն ստիպված կլինեն պատասխանել կառավարական զորքերի արձակած կրակին:
Հիշեցնենք. ավելի վաղ տոնի ժամանակ հրադադար պահպանելու առաջարկ էր արել ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին: Նրա նախաձեռնությունը պաշտպանել էին մի շարք երկրներ և կազմակերպություններ:








































