Wednesday, 15 05 2024
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»

Արդեն պետությանն էլ ձեռնտու չէ, որ մարդիկ արտագաղթեն. մամուլ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի գնահատմամբ` «Համերկրացիներ» ծրագրի փակմամբ Ռուսաստան մեկնող մեր հայրենակիցները կզրկվեն քիչ թե շատ բարեկեցիկ, սոցիալապես և իրավականորեն պաշտպանված լինելու հնարավորությունից` այն դեպքում, երբ նրանք միևնույն է` արտագաղթելու են: Իսկ «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Պողոսյանը կարծում է, որ «Համերկրացիներ» ծրագիրն, այնուամենայնիվ, վտանգավոր է մեզ համար, քանի որ այն ոչ թե միգրացիոն, այլ վերաբնակեցման ծրագիր է: Արտագաղթի պատճառների և այն կասեցնելուն ուղղված քայլերի շուրջ ազգագրագետի և սոցիոլոգի «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել aravot.am կայքում:

«Առավոտ»-ը ներկայացնում է հատվածներ:

Գևորգ Պողոսյան- «Համերկրացիներ» ծրագրի մասին մենք վաղուց էինք խոսում, բայց ստույգ տվյալներ չունեինք: Այստեղ կա մի նրբություն, սա վերաբնակեցման ծրագիր է, միգրացիոն չէ: Այս ծրագրի նպատակն է ընտանիքներով մարդկանց վերաբնակեցնել` նրանց համար ի սկզբանե բարվոք պայմաններ ստեղծելով: Չափերով` զուտ ծրագրով մեկնողների քանակական առումով, իհարկե` այն չնչին բան է, անգամ եթե մենք խոսենք անցած 5-6 տարվա ընթացքում մեկնած 5 հազար հոգու մասին: Այն դեպքում, երբ մենք տարեկան 50-60 հազար հոգու կորուստ ունենք, որոնց 80 տոկոսը կրկին Ռուսաստան է մեկնում և ոչ թե, օրինակ, Կանադա, այս ծրագիրը զուտ քանակական աոումով վտանգ չի ներկայացնում, վտանգն այն է, որ մարդիկ մեկնում են` այլևս չվերադառնալու պայմանով:

Հրանուշ Խաոատյան- Բայց և´ կանադական, և´ ամերիկյան ծրագրերը ևս վերաբնակեցման ծրագրեր են: Եվ սկզբունքորեն երկրների մեծ մասը, եթե ունի ժողովրդագրական խնդիր, հենց վերաբնակեցման նպատակով է ներգաղթ կազմակերպում, ոչ թե աշխատանքի:

Գ. Պ.- Անշուշտ, Ռուսաստանն ունի նման խնդիր, հենց իրենց տվյալներով` արդեն 2025 թ. 17 միլիոնի պակաս են կանխատեսում: Հասկանալի է, որ այդ 17 միլիոնը Հայաստանից չեն տանելու, ոչ էլ` Կովկասից: Բայց մենք արդեն գիտենք, որ Հայաստանից արտագաղթած 1 միլիոն 200 հազարի 80 տոկոսը Ռուսաստանում է գտնվում: Ուրեմն խնդիրն այստեղ ոչ թե քանակի մեջ է, այլ` որ նոր որակ է ստեղծվում, նոր պատուհան:

«Առավոտ»- Ըստ Ձեզ` այդ պատուհանի փակումն ի՞նչ կտա:

Գ. Պ.- Երկու առումով արդյունք կտա: Նախ` վերջապես աոաջին անգամ մենք տեսանք, որ մեր կառավարությունը կարծես թե մտահոգվում է արտագաղթով, ինչն անսպասելի է, քանի որ արտագաղթը մեր երկրում 15 տարվա պատմություն ունի, իսկ այս «Համերկրացիներ» ծրագիրը` 5: Միգուցե մեր կառավարությունն իսկապես մտահոգվում է արտագաղթով, որովհետև բնակչության զգալի նվազում է գնում:

Հ. Խ.– Շատ կասկածում եմ դրանում: Մեր իշխանությունն այդ խնդրին անդրադառնում է այնքանով, որ ցույց տա, թե ինքը գոնե մի հարցում, ինչ-որ մի տեղ մի բան անում է: Բայց այդ անդրադարձը վարչական անդրադարձ է, դա սահմանափակման անդրադարձ է, որն արտագաղթի պատճառների հետ բացարձակ առնչություն չունի: Այսինքն` եթե մենք նույնիսկ մեր երկրի բոլոր սահմանները փակենք, եթե մենք վերադառնանք Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի, ապա այս բոլոր քայլերն ընդամենը արտագաղթի ճանապարհները դժվարացնելու և ոչ թե արտագաղթը նվազեցնելու լուծումներ են:

Գ. Պ.- Եթե միայն դա արվի` այո:

Հ. Խ.- Բայց առայժմ մենք ուրիշ արձագանք չունենք մեր իշխանություններից:

Գ. Պ.- Չէ, մենք ունենք ևս մեկ արձագանք, առաջին անգամ Միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանը հայտարարեց, որ կառավարության որոշմամբ զգալի գումար է հատկացվել, որպեսզի ուսումնասիրվի միգրացիոն իրավիճակը Հայաստանում: Վերջին 20 տարվա մեջ ես առաջին անգամ եմ լսում նման բան:

Հ. Խ.- Վերադառնալով «Համերկրացիներ» ծրագրի փակմանը` ես ուզում եմ նշել, որ Ռուսաստան արտագաղթողների ահռելի մեծամասնության մեջ այն քիչ հատվածը, որն այս ծրագրով փոքրիշատե ապահով պայմաններով պետք է մեկներ և տեղավորվեր, ինչ- որ չափով նյութական, սոցիալական և իրավական պաշտպանվածություն ունենար, այս ծրագրի փակմամբ փաստորեն մենք ավելի ծանր վիճակում ենք դնելու այդ մարդկանց, ովքեր մեկ է` գնալու են:

Գ. Պ.- Մենք հիմա եկել-հասել ենք այն եզրին, որից հետո արդեն պետությանն էլ ձեռնտու չէ, որ մարդիկ մեկնեն: Որովհետև մինչև հիմա, անկեղծ խոսենք, այն մարդիկ, ովքեր մեկնել էին, գումարներ էին ուղարկում: Եվ պետությունը, չխանգարելով արտագաղթին, միանգամից երկու խնդիր էր լուծում: Նախ` թեթևացնում էր սոցիալական լարվածությունը երկրում, քանի որ ինչքան շատ գործազուրկ ունես երկրում, այնքան պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում:

«Առավոտ»- Ինչի մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը կեսկատակ ասաց:

Գ. Պ.- Կեսկատակ, բայց դա լուրջ էր: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում