Հորդանանի հատուկ ծառայությունները հաղորդել են, որ իրենց հաջողվել է բացահայտել երկրի մայրաքաղաք Ամանում ահաբեկչական հարձակումների սերիայի պլանը: Ըստ այդ տվյալների՝ «Ալ-Քաիդա»-ին մոտ գտնվող հանցագործները մտադիր էին պայթյուններ իրականացնել առևտրային կենտրոններում և քաղաքի տարածքում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում:
Հարձակումը, որը կազմակերպիչներն իրենց շրջանում անվանում էին «երկրորդ սեպտեմբերի 11», կարող էր տեղի ունենալ երկու փուլով: Սկզբում մահապարտները պետք է գրավեին ոստիկանության ուշադրությունը՝ պայթեցնելով իրենց խոշոր խանութներում, այնուհետև Ամանի արևմուտքում նախատեսվում էր իրականացնել գլխավոր ահաբեկչական գործողությունը:
Հորդանանի իշխանությունների հավաստմամբ՝ հանցավոր խմբի գործունեությանը կցված է 11 մարդ: Նրանք բոլորը ձերբակալվել են, տարվում է քննություն:
Ահաբեկչական գործողության անցկացումը իսլամիստները ծրագրում էին նվիրել «Ալ-Քաիդա»-ի մեկ այլ ահաբեկչության տարելիցին: 2005 թվականի նոյեմբերի 9-ի ահաբեկչությունն Ամանում խլել էր 67 մարդու կյանքը, տուժել էր 115 մարդ:
Հանցագործները զենքը նախատեսում էին ստանալ Սիրիայից: Չարագործների և Բաշար Ալ-Ասադի միջև կապի մասին ոչինչ չի հաղորդվում:










































