Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը մասնակցեց ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի համար հույժ կարևոր նշանակության մի իրադարձության. Երևանում բացվեց «Դալմա» առևտրի կենտրոնը: «Ժողովուրդ»-ը նկատում է, որ պարտաճանաչ կերպով մասնակցելով Երևանի տարբեր վայրերում տեղադրված արձանների բացմանը, հարսանիքներին ու թաղումներին` Ս. Սարգսյանը երկրի նախագահի ինստիտուտի նշաձողն ամեն օր իջեցնում է:
Ու հիմա, մի կողմ թողնելով երկրի առաջ ծառացած խնդիրները, ահագնացող արտագաղթն ու սոցիալ-տնտեսական վիճակը, իր պարտքն է համարում անձամբ ներկա գտնվել սուպերմարկետների բացմանը: Այսքանից հետո, թերևս, պատահական չէ, որ Հայկական բարեգործական միության ընդհանուր ժողովում ելույթ ունենալու համար հռետորը նրան խոսափողի մոտ հրավիրեց «ՀՀ նախագահ Սերժ Սեդրակյան» դիմելաձևով: Ինքն էլ փորձեց հումորով դուրս գալ իրավիճակից. «Սեդրակյան ազգանունն էլ վատը չէ, բայց Սարգսյանի հետ չեմ փոխի»: