Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ իրեն ամենաշատը դուր է գալիս խաղալ իբրև կենտրոնական կիսապաշտպան:
Նշենք, որ «Դեպորտիվո» – «Բարսելոնա» խաղին Ֆաբրեգասը Չավիի փոխարեն խաղում էր հենց այդ դիրքում: Ֆուտբոլիստին հաջողվեց 3 գոլային փոխանցման հեղինակ դառնալ:
«Այդ դիրքում շատ հարմար եմ զգում: Կարողանում ես ազատ գործողություններ կատարել: Ավելի շատ եմ գնդակին տիրում, երբ այդ դիրքում եմ հանդես գալիս»,- Goal.com-ը փոխանցում է Ֆաբրեգասի խոսքերը:








































