Երկուշաբթի օրը Ֆրանսիական մահմեդական խորհուրդը(CFCM) երկրի կառավարությանը կոչ է արել արգելել ուլտրաաջ խմբի գործունեությունը, որը շաբաթ օրը զավթել էր մզկիթը և Ֆրանսիայի իսլամականացմանը «պատերազմ» հայտարարել:
Identity Group շարժման մոտ 73 ցուցարարներ Պուատյե արևմտյան քաղաքում գրավել էին մզկիթը: Նրանք մզկիթում մնացել էին ավելի քան 6 ժամ, ապա ոստիկանությունը նրանց դուրս էր հանել այդ տարածքից:
Խումբը կոչ է անում հանրաքվե անցկացնել և արգելել ներգաղթը ոչ եվրոպական երկրներից, ինչպես նաև թույլ չտալ Ֆրանսիայի տարածքում մզկիթների կառուցումը:
Ի պատասխան՝ CFCM–ի նախագահ Մուհամմեդ Մուսսաուին հայտարարել է, որ իրենց խորհուրդը «պահանջում է ցրել այդ խումբը»: Նա ասել է, որ բողոքի ակցիայի ժամանակ Ֆրանսիայում առաջին անգամ մզկիթ է գրավվել, և դա կհանգեցնի «մահմեդականների հանդեպ բռնությունների նոր ալիքի բարձրացմանը»:









































