Կապիլանո կախովի կամուրջը տեղադրված է հյուսիսային Վանկուվերում (Կանադա):Առաջին հայացքից հասկանալի է դառնում, թե ինչու է կամուրջը զբոսաշրջիկների շրջանում հեղինակություն վայելում: Կառույցի ողջ երկարությամբ, որը 136 մետր է, հիանալի տեսարան է բացվում գետի վրա: 70 մ բարձրության վրա մեկ տարվա մեջ 80000զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը կարող է հիանալ բնության գեղեցկությամբ: Կամուրջը բաց է նաև ձմռանը:
Այս վայրն ունի նաև իր տխուր վիճակագրությունը.եղել են նաև կամրջից ցած նետվելու ողբերգական դեպքեր: Սակայն դեպքերի մեծ մասը կապված է այցելուների թմրանյութերօգտագործելու հետ, հաղորդում է exomapia պորտալը:









































