Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի մամլո ծառայությունը, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի այս տուրի շրջանակներում կայանալիք հանդիպումներին բոլոր թիմերի ավագները խաղադաշտ պետք է դուրս գան հատուկ գրությամբ ավագի թևկապներով՝ ի նշան ռասիզմի դեմ պայքարի:
Ավագների թևկապներին կգրվի «Միավորվեˊնք ընդդեմ ռասիզմի» նախադասությունը:
Հատկանշական է, որ ավագի թևկապ կկրի նաև Ջոն Թերին, որը ռասիստական արտահայտությունների պատճառով ԱՊԼ-ում տույժի է ենթարկվել:







































