Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի քաղաքային իշխանությունները հստակորեն սահմանել են Կուրբան Բայրամի տոնակատարության օրերին զոհաբերվող կենդանիների վաճառքի վայրերը:
Այս մասին տեղեկացնում է Interfax-ը: Նպատակը սանիտարահիգիենիկ վիճակի կարգավորումն է և զոհաբերությունների համար նախատեսված վայրերը որոշելը:
Քաղաքապետարանի հայտարարության մեջ ընդգծվում է, որ խստիվ արգելված են զոհաբերությունները մանկական հրապարակներում, ինչպես նաև այն վայրերում, որոնք նախատեսված չեն:
Կուրբան-Բայրամն այս տարի կնշվի հոկտեմբերի 26-ին:
Մուսուլմաններն այդ օրը զոհաբերում են կենդանիների: Նրանք կարծում են, որ զոհաբերվող կենդանու արյան առաջին կաթիլը մեղքերի թողություն է պարգևում զոհաբերություն (կուրբան) կատարող անձին: