Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Անկարայում Իսրայելի նախկին դեսպան, Իսրայելի ԱԳՆ-ի գլոբալ և ռազմավարական հարցերով պատասխանատու Փինհաս Ավիվին, ով Երուսաղեմում թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Իսրայելը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար առանց նախապայմանների նստել բանակցային սեղանի շուրջ:
Ի պատասխան՝ Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Սելչուք Ունալը հայտարարել է, որ ավելի լավ կլիներ, որ իսրայելցի պաշտոնյաները մամուլով այդօրինակ հայտարարություններ անելու փոխարեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար կատարեն թուրքական կողմի ակնկալած քայլերը.
«Բոլորին հայտնի է, թե թուրք-իսրայելական հարաբերությունները ինչպես հայտնվեցին այս վիճակում: Այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել»:










































