Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում սոցիալական մեդիայի հարցերով Facebook-ի տնօրեն Ջոանա Շիլդսը լքել է սոցիալական ցանցը: Վերջինս գլխավորել է Tech City Investment-ը՝ Անգլիայի պետական հիմնադրամը, որը զբաղվում է ՏՏ ոլորտում ընկերությունների աջակցմամբ: Նա հիմնադրամի ղեկավարի պարտականությունները կստանձնի 2013-ի հունվարին: Այս մասին հայտնում է Вести Экономка-ն:
Tech City-ն հիմնադրվել է 2011-ի ապրիլին: Կառույցը պետք է Լոնդոնի արևելյան շրջան ներդրումներ բերի, որտեղ կստեղծվի ամերիկյան Սիլիկոնե հովտի կրկնօրինակը: Բարձր տեխնոլոգիական բիզնեսի աջակցման ծրագրին արդեն մասնակցում են Cisco, Google և Intel ընկերությունները:
Sunday Telegraph-ի հետ հարցազրույցում Շիլդսն իր որոշումը մեկնաբանել է նոր հնարավորություններով:
Շիլդսը Facebook էր եկել AOL-ից: Նրա հեռանալը սոցցանցից կարող է ազդել ընկերության կապիտալիզացիայի նվազման վրա՝ կանխատեսում են IPWatch Group-ի վերլուծաբանները: Իհարկե, բորսային տվյալների վրա ավելի մեծ ազդեցություն է սպասվում այս տարվա երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունից, որը կներկայացվի երեքշաբթի:











































