Հունաստանի «Ոսկե լուսաբաց» ուլտրաաջ կուսակցության առաջնորդ Նիկոս Միխալոլյակոսը երիտասարդության առաջ ելույթի ժամանակ իրեն թույլ է տվել նացիստական ողջույն հղել, ինչը սկանդալ է առաջացրել Հունաստանի խորհրդարանում: Միխալոլյակոսի ողջույնի տեսանյութը տարածել է ERT հեռուստաալիքը:
Ուլտրաաջ կուսակցության ներկայացուցիչներն ավելի վաղ նկատել էին այդ ժեստի օգտագործումը, սակայն սա առաջին դեպքն էր, երբ կուսակցության առաջնորդն այն օգտագործում է խորհրդարան մտնելուց հետո:
Կուսակցության գլխավոր քարտուղարը դա պարզաբանել է նույն ժեստով՝ ասելով. «Այդ ձեռքերը մաքուր են, կեղտոտ չեն, դրանք չեն գողացել»:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, երկրի բոլոր առաջատար կուսակցությունների առաջնորդները հանդես են եկել ուլտրաաջերի առաջնորդի քննադատությամբ:
«Ֆաշիստական կառավարությունը ոչ միայն մարտահրավեր է, այլև հանդգնություն»,- հայտարարել է իշխող աջակենտրոն «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Մանոլիս Կեֆալոյանիսը: Մեկ այլ կոալիցոն կուսակցության՝ ՊԱՍՕԿ-ի ներկայացուցիչն իր հերթին ասել է, որ «Ոսկե արևածագի» առաջարկած բաղադրատոմսերը Եվրոպան հանգեցրել են աղետի:
«Ոսկե արևածագ» կուսակցությունը Հունաստանի խորհրդարանում ունի 18 մանդատ և կտրականապես հերքում է, որ իրենք նեոնացիստներ են: Սակայն երկար տարիների ընթացքում այն զբաղվել է համապատասխան գրականության տարածմամբ: Իրավապահ կազմակերպությունները կուսակցության զինյալներին և անգամ որոշ պատգամավորների մեղադրում են ներգաղթյալների և ձախ ակտիվիստների վրա հարձակումների մեջ:








































