Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հոկտեմբերի 30-31-ը պաշտոնական այցով մեկնելու է Գերմանիա: Էրդողանը Բեռլինում հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև թուրքական վտարանդիական կազմակերպությունների հետ:
Գերմանիայի հայկական, քրդական և ասորական կազմակերպությունները «ջերմ» ընդունելություն են պատրաստում Էրդողանի համար: Գերմանիայի հայկական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանն Անգելա Մերկելին կոչ է արել Էրդողանի հետ հանդիպման ժամանակ խիստ զգուշացում անել նրան՝ կապված երկրում ազգային ու կրոնական փոքրամասնությունների և ընդհանրապես մարդու իրավունքների խախտումների հետ:







































