Ադրբեջանական 1news.az գործակալության փոխանցմամբ՝ վաղը ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ դիտարկումն անցկացվելու է Շահումյան շրջանի ուղղությամբ: Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ուիլյամ Փրայորը:






































