Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն կտրուկ դատապարտել է Իսրայելին Արևելյան Երուսաղեմում 797 հրեական նոր բնակատեղիներ կառուցելու որոշման առնչությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ պաղեստինյան տարածքներում Իսրայելի բոլոր աշխատանքները հակասում են միջազգային իրավունքի նորմերին.
«Չնայած միջազգային հանրության բոլոր կոչերին՝ Իսրայելը համառորեն շարունակում է նոր բնակատեղիների կառուցման գործընթացը, ինչը վնասում է երկու երկրների խաղաղության հայեցակարգին: Անհրաժեշտ է վերջ դնել այդ գործունեությանը, որն ավերում է Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության հիմքերը, և պետքական արձագանք ցուցաբերել այդ գործունեության հանդեպ միջազգային հանրության կոչին: Մենք կտրուկ դատապարտում ենք իսրայելական իշխանությունների կողմից պաղեստինյան օկուպացված տարածքներում 797 բնակատեղիների կառուցումը»:









































