Մի առիթով նախագահ Օբաման կատակել էր՝ ասելով, որ ինքն ու Jay-Z-ը երկու մեծ ընդհանուր բան ունեն՝ երկուսն էլ ունեն դուստրեր և կանայք, որոնք ավելի հայտնի են, քան իրենք:
Cleveland radio station Z107.9-ի եթերում հարցազրույցի ժամանակ, Օբաման, խոսելով Բեյոնսեի և նրա ռեփեր ամուսնու հետ իր հարաբերությունների մասին, հայտնել է, որ համոզվել է, որ Jay-Z-ն օգնում է Բեյոնսեին և երեխայի խնամքը չի թողնում միայն մայրիկի և զոքանչի վրա: Օբաման հայտնել է, որ աստղային զույգն իրենց ընտանիքի հետ մտերմացել է այն բանից հետո, երբ Բեյոնսեն 4 տարի առաջ երգել է Օբամայի երդմնակալությանը , իսկ Jay-Z-ն ի պատիվ Օբամայի մի քանի համերգներ և միջոցառումներ է կազմակերպել:
«Նրանք լավ մարդիկ են: Մենք նրանց հյուրընկալում ենք Սպիտակ տանը, նրանք լավ ընկերներ են, և ակնհայտ կերպով անհավատալիորեն հաջողակ»,- ասել է Օբաման:
Անցած ամիս ռեփերը վերընտրվել պատրաստվող Օբամայի համար նախընտրական միջոցների հավաքման միջոցառում է կազմակերպել Մանհեթենի 40/40 ակումբում, որտեղ Բեյոնսեն նախագահին ներկայացրել է բարի խոսքերով:












































