Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղից (1:0) հետո «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Ռադամել Ֆալկաոյի՝ խաղի վերջին րոպեին խփած գոլը:
«Ֆալկաոյի գոլը պատահական չէր: Ես միշտ խնդրում եմ նրան տուգանայիններ իրացնել մարզումների ժամանակ: Այնպես որ այս գոլը մարզումների ժամանակ նրա կատարած աշխատանքի արդյունքն է:
Ընդհանրապես, խաղը շատ բարդ ստացվեց: Ու ես շատ երջանիկ եմ, որ ամեն ինչ այսպես էլ ավարտվեց»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում AS-ը:









































