Համացանցում հայտնվել է տեսանյութը, թե ինչպես են Կահիրում փորձել բռնաբարել France-24 հեռուստաալիքի լրագրողուհի Սոնյա Դրիդիին, երբ վերջինս պատրաստվում էր ուղիղ եթեր մտնել:
Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդվում էր, որ հոկտեմբերի 19-ին Եգիպտոսի մասին ռեպորտաժ պատրաստելիս Սոնյա Դրիդիի վրա հարձակվել է տեղի բնակիչների մի խումբ և փորձել բռնաբարել նրան ուղիղ եթեր դուրս գալու պահին:
Լրագրողուհին ավելի ուշ նշել է, որ իրեն հաջողվել է խուսափել վատթարագույնից տաբատի ամուր գոտու շնորհիվ:
Լրագրողուհին պատրաստվում է դատի տալ հարձակվողներին:










































