ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբաման և Միթ Ռոմնին հնարավոր է՝ նախընտրական քարոզարշավը ավարտեն՝ յուրաքանչյուրը ռեկորդային գումար` 1 մլրդ դոլար հավաքելով:
Վաշինգտոնյան Politico թերթի հաղորդմամբ, որը վերլուծել է ԱՄՆ Դաշանյին ընտրական հանձնաժողովի տվյալները, տվյալ պահին Օբամայի շտաբը հավաքել է 969 մլն դոլար, իսկ Ռոմնիի շտաբը` 919 մլն դոլար: Ընդ որում, միջոցների հավաքումը Ռոմնիի դեպքում, որը հենված է հարուստների միջոցների վրա, վերջին ամիսներին բարձր է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ երկու թեկանծուների գումարն էլ մինչև ընտրություներ կարող է հասնել 1 մլրդ դոլարի:
2008 թ. Օբաման հավաքել էր 750 մլն դոլար, ինչը այդ պահին ռեկորդային էր համարվում ամերիկյան նախընտրական քարոզարշավի համար:









































