Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ երևացել է հասարակության մեջ:
Կոմանդանտեն շաբաթ օրը կեսօրին ժամանել է Հավանայի հյուրանոցներից մեկը՝ ուղեկցելով իր վենեսուելացի հյուրին:
Կուբայի նախկին առաջնորդի երևալը հասարակության մեջ հերքել է այն լուրերը, թե Կաստրոն ծանր հիվանդ է, դժվարությամբ է խոսում և ոչ ոքի չի ճանաչում:







































