Արտակարգ իրավիճակների նախարարությունը այսօր ժամը 12.48-ին ԱԻՆ ահազանգ է ստացել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի 12/3 շենքի թիվ 10 բնակարանի բնակչուհին չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել են 1931թ. ծնված Է. Կոպալյանի դին:









































