Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում «Էսպանյոլ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ռայո Վալյեկանո»-ին: Հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով` դաշտի տերերի հաղթանակով:
Այս հաղթանակից հետո «Էսպանյոլ»-ն իր վաստակած միավորների թիվը հասցրեց 5-ի: «Ռայո Վալյեկանո»-ն իր ակտիվում ունի 10 միավոր:
«Էսպանյոլ» – «Ռայո Վալյեկանո»` 3:2
0:1 Բապտիստան (12’), 1:1 Վերդու (37’), 2:1 Վերդու (48’), 2:2 Բապտիստան (63’), 3:2 Ստուանի (90+2’):









































