Տարեց զույգը, որը զբաղվել է մարիխուանա աճեցնելով և այդ բիզնեսից ստացված ամբողջ գումարը տրամադրել է աղքատ քենիական գյուղին, դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, հայտնում է Daily Mail-ը:
62-ամյա Մայքլ Ֆոսթերը և 63-ամյա Սյուզան Կուպերը տանը մի ամբողջ պլանտացիա են աճեցրել: Թմրանյութից ստացված ամբողջ գումարը նրանք տրամադրել են աղքատ աֆրիկյան գյուղին: Բրիտանացիները որոշել են նարկոբիզնեսով զբաղվել 2004-ին: Նրանք այդ զբաղմունքով վաստակել են մոտ 400 000 ֆունտ ($64 5000): Այդ գումարով ընտանիքը վճարել է քենիական գյուղի բնակիչների բուժման, ուսման համար, համակարգիչներ է գնել տեղի մանկական հիվանդանոցի համար:
Ոստիկանները մարիխուանայի պլանտացիան շատ պատահաբար են բացահայտել: Հետապնդելով գողին` նրանք պատահաբար տեսել են տունը, որտեղ աճեցվել է թմրանյութը, և ճանաչել են դրան բնորոշ հոտը: