Goal.com-ը տեղեկացնում է, որ «Լիվերպուլ»-ը հետաքրքրվում է «Շալկե»-ի կիսապաշատպան Լուիս Հոլթբիի ծառայություններով:
Անգլիական ակումբի ղեկավարությունը ցանկանում է ֆուտբոլիստի հետ բանակցություններ սկսել 2013թ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հոլթբիի` «Շալկե»-ի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
Նշենք, որ Հոլթբիի ծառայություններով հետաքրքրվում են նաև ռուսական «Սպարտակ»-ն ու «Զենիթ»-ը:







































