Թալիբներն այսօր հաղորդել են Աֆղանստանի արևմտյան Հերաթ նահանգում Շինդանդի ավիաբազայում տեխնիկական անսարքությունների պատճառով ՆԱՏՕ-ի ուղղաթիռի վթարման մասին:
Ինչպես «Ջիհադի ձայն» ինտերնետ կայքի էջերում հայտնել է թալիբների մամլո քարտուղար Զաբիուլլա Մոջահեդը, միջադեպը տեղի է ունեցել դեռևս ուրբաթ երեկոյան:
Մամլո քարտուղարի տվյալներով՝ անկման պահին ուղղաթիռը հրդեհվել է, նրանում գտնված բոլոր մարդիկ զոհվել են:
Թալիբների մամլո քարտուղարը հիշեցրել է, որ անցած շաբաթ Վարդակ նահանագում ընկել է ևս մեկ ռազմական ուղղաթիռ, ինչպես նաև Բամիան նահանգում Անվտանգության աջակցման ՄԱԿ-ի առաքելության մարդատար ուղղաթիռը: Բոլոր վթարների պատճառը տեխնիկական անսարքություն է եղել:











































