Ընտրությունները Ուկրաինայում կարող են չճանաչվել ազատ և արդար այն պատճառով, որ դրանց չի մասնակցելու նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տորբերն Յագլանդը` Tagesspiegel պարբերականին տված հարցազրույցում:
Նրա խոսքերով` առանց Տիմոշենկոյի մասնակցության ընտրությունները բողոքի ակցիաներ առաջ կբերեն:
Նա հայտնել է, որ այս մասին խոսել է ուկրաինական ղեկավարության հետ:









































