Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հարձակվող Էմանուել Ադեբայորը վերադառնում է ֆուտբոլի Տոգոյի հավաքական:
Հարձակվողը մտադիր է մասնակցել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, որը տեղի է ունենալու հունվարին: Այս մասին Twitter-ի միջոցով տեղեկացնում է BBC-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ Ադեբայորը հայտարարել էր, որ ինքը մտադիր է որոշ ժամանակով հանդես չգալ ազգային թիմի կազմում:







































