Դամասկոսի Հնագույն քաղաքի քրիստոնեական թաղամասում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է մի կին և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպում էր ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Լահդար Բրահիմի հետ, որը փորձում էր հասնել զինադադարի:
Իշխանությունների խոսքերով` պայթյունի թիրախը ոստիկանական բաժանմունք է եղել: Այդ թաղամասում հիմնական քրիստոնյաներ են ապրում: Լոնդոնում գտնվող Սիրիայի դիտորդական խորհուրդը պայթյունը հզոր է անվանել և հաղորդել է, որ դեպքի վայր են ժամանել շտապ օգնությունը և ոստիկանությունը:










































