Sunday, 07 06 2026
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան

Իսկ ո՞ւր է բուրժուադեմոկրատիան կամ պարտվածների փախուստն իրականությունից

Հայ ազգային կոնգրեսի քարոզչական հրետանին վերստին շրջանառության մեջ է դնում բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարը, որ ժամանակին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքային հարթակից հնչեցրել էր Լևոն Տեր-Պետրոսյանը:

Գաղափարը ակնհայտորեն շրջանառության մեջ է դրվում ներկայիս կոնգրեսական մարտավարությունը, ավելի ճիշտ ԲՀԿ հետ Կոնգրեսի, այսպես ասած, «սիրախաղն» արդարացնելու նպատակով` այն իմաստով, որ ամբողջատիրական կամ բռնատիրական համակարգի դեմ պետք է դուրս գալ այդ համակարգից սնվող մասնիկները սեփական կողմը ներգրավելու ճանապարհով, գործարար խավին, այլ կերպ ասած` բուրժուազիային որևէ կերպ պայքարի մեջ ներգրավելով, ժողովրդական շարժման կողմն անցկացնելով: Այսինքն, ըստ էության, փորձ է արվում արդարանալ, թե իբր Հայ ազգային կոնգրեսը բուրժուադեմոկրատական հեղափոխության շրջանակում փորձում է ԲՀԿ-ին անցկացնել ժողովրդի կողմը: Այստեղ, իհարկե, գործ ունենք կամ մեծ խաբեության, կամ ոչ պակաս մեծ ինքնախաբեության հետ: Նախ, իսկապես, բուրժուադեմոկրատական հեղափոխությունը լուրջ բան է, և եթե երկրի գործարար շրջանակները, այլ կերպ ասած` բուրժուազիան անցնում է հասարակության կողմը, ապա այդ երկրի իշխանությունն իրապես հայտնվում է գրեթե անելանելի վիճակում: Ի դեպ, նաև հենց այդ հանգամանքն էր պատճառը, որ 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց բավականին ուժեղ ժողովրդական ալիք առաջացնել. նրա շարժմանը միացել էր նաև փոքր ու միջին գործարարության, կամ հենց այդ բուրժուազիա կոչվածի զգալի մասը:

Խոշոր բիզնեսը կամ օլիգարխիան իհարկե, մեղմ ասած, դժվար է բուրժուազիա համարելը, մինչդեռ Կոնգրեսը ներկայումս, փաստորեն, հենց այդպես էլ փորձում է ներկայացնել Գագիկ Ծառուկյանին: Բանն այն է, որ ի տարբերություն բուրժուադեմոկրատական հեղափոխության, Կոնգրեսը ներկայումս համագործակցում է մի գործարարի հետ, որը Հայաստանի խոշոր մոնոպոլիստներից և օլիգոպոլիստներից մեկն է: Այսինքն, ըստ էության, բացառվում է Գագիկ Ծառուկյան և բուրժուադեմոկրատական հեղափոխություն հասկացությունների համատեղումը` թեկուզ և այն պարզ պատճառով, որ Ծառուկյանը հենց մեկն է այն անձանցից, այն անհատներից և թերևս նաև, ըստ էության, կառույցներից, որոնք խժռել ու խժռում են փոքր ու միջին բիզնեսի շատ ներկայացուցիչների, ընդ որում` շատ հաճախ, այսպես ասած, արտաօրինական կամ ապօրինի մեթոդներով: Եվ առնվազն դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են գառները գալ գայլի հետ հեղափոխություն անելու:

Սա, իհարկե, հարցի մի կողմն է: Կա նաև մյուս կողմը: Այն, որ ինչ-որ տեղ միգուցե կարելի էր որևէ կերպ ձևակերպել Ծառուկյանի ներգրավումը համաժողովրդական կամ ժողովրդական պայքարին, բայց տվյալ պարագայում ուղղակի մեծ չափազանցություն է խոսել այդ մասին: Բանն այն է, որ Կոնգրեսն ինքն է ներգրավվում Գագիկ Ծառուկյանի, Վարդան Օսկանյանի և վերջապես` Ռոբերտ Քոչարյանի ծրագրերի մեջ: Այսինքն` ոչ թե Ծառուկյանն ու ԲՀԿ-ն են անցնում ժողովրդի կողմը և միանում ժողովրդական կամ քաղաքացիական շարժմանն ընդդեմ բռնապետական համակարգի կամ տոտալիտար համակարգի, այլ Հայ ազգային կոնգրեսը համառորեն փորձում է իր հետ միասին նաև ժողովրդին տանել ու միացնել ԲՀԿ-ին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին: Այսինքն` ժողովրդին տանել ու միացնել այն մարդկանց, որոնք կազմում են բռնապետական կամ տոտալիտար համակարգի մաս, ընդ որում` էական, զգալի, առանցքային մաս՝ երկու մասերի առնվազն կեսը, և որոնք ընդամենը ներհամակարգային կռիվ են մղում գեղեցիկ և դեմոկրատական հռչակագրերի, հայտարարությունների ու կոչերի տակ:

Այս պարագայում մնում է հասկանալ, թե իսկ ինչ է մղում ՀԱԿ-ը համանման գեղեցիկ տրաֆարետների տակ, երբ փորձ է անում ներհամակարգային պայքարը որակել իբրև բուրժուադեմոկրատական հեղափոխություն և այսպիսով արդարացնել իր քաղաքական ձախողումներն ու մարգինալացման այն շեմը, որում հայտնվել է որպես միավոր: Սա ոչ այլ ինչ է, քան փախուստ իրականությունից, ցանկալին իրականության տեղ ընդունելու ջանք: Սակայն սա միգուցե երևույթի ազնիվ բնորոշումն է, որովհետև կարող է լինել նաև առավել վտանգավորը՝ հանրությանը գիտակցված մոլորեցնելու փորձ, որ կարող է տեղի ունենալ ստվերային որևէ գործարքի կամ ընդամենը զուտ անձնական հաշվարկների հիման վրա: Ընդ որում` անձնական հաշվարկները ամենևին էլ չեն ենթադրում նյութական բարիքներ, թեև իհարկե սա էլ պետք չէ բացառել: Սակայն հավանական է ընդամենը եսակենտրոնության պարագան, որը ստիպում է գնալ նաև այդպիսի քայլերի, առավել ևս, երբ այլ քայլերի կարողություն կամ հեռանկարներ չեն էլ նշմարվում:

Բարեբախտաբար, Հայաստանի հասարակությունը անցած երկու տասնամյակի ընթացքում բավականին հաջողել է իր քաղաքական դաշտը ճանաչելու հարցում և այդօրինակ մոլորությունների կամ խաբեությունների հաջողության հավանականությունը բավականին փոքր է կամ գրեթե զրո է: Թեև, խոշոր հաշվով, «Բարգավաճ Հայաստանի» համար այդ ամենն արդեն իսկ տվել է իր ցանկալի պտուղները և ներկայումս ԲՀԿ-ն ընդդիմադիր դաշտում հաստատվել է գրեթե անխախտ, ինչը նվազագույն խնդիրն էր, որ լուծում էր այդ կուսակցությունը Կոնգրեսի «հետ» միասին «բուրժուադեմոկրատական» հեղափոխություն իրականացնելով: Իհարկե ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելուն հանրության զգալի մասը չի հավատում, բայց ԲՀԿ համար դա չէր կարևորը, այլ այն, որ հանրությունը չհավատա որևէ մեկի ընդդիմադիր լինելուն: Ի դեպ, դա կարևոր էր նաև Սերժ Սարգսյանի համար: Իսկ Կոնգրեսը իր «բուրժուադեմոկրատական» հեղափոխությամբ փայլուն կերպով լուծում է այդ խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում