Լիբանանում հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ Վիսամ ալ-Հասանի հուղարկավորությունը կվերածվի ընդդիմության ցույցի:
Ընդդիմության ղեկավար` նախկին վարչապետ Սաադ Հարիրին և նրա կողմնակիցները համաքաղաքացիներին կոչ են արել դուրս գալ փողոց և միանալ հուղարկավորության արարողությանը:
Հարիրին մեղադրել է Սիրիայի իշխանություններին պայթյունի կազմակերպման մեջ, որի զոհ է դարձել, բացի ալ-Հասանից, ևս 7 մարդ: Ընդդիմությունը պահանջել է կառավարության հրաժարականը, որը աջակցում է շիաների «Հըզբոլլահ» կազմակերպությանը` Բաշար Ասադի դաշնակցին:











































