«Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի տեղակալ շեյխ Նասիմ Քասեմը ելույթ է ունեցել` Լիբանանում հասարական վայրերում ծխելն արգելելու պատճառով ծագած բանավեճերի կապակցությամբ:
Մի քանի ամիս առաջ ընդունված արգելքը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել: Լիբանանցիների մի մասի կարծիքով` ծխելու արգելքը կվնասի ազգային զբոսաշրջությանը:
Ծխողներին սատարել են նաև քրիստոնեական Ֆալանգները, ովքեր պահանջել են անհապաղ վերանայել ծխելու արգելքի մասին օրենքը:
Շեյխ Քասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահ»-ը սատարում է օրենքն ամբողջությամբ: Նրա խոսքերով` իրենց քաղաքական բլոկը դեմ է տվյալ օրենքի որևէ փոփոխության, որի ընդունումը կարող է հանգեցնել միայն օրենքի թուլացմանը:
«Դա մեծ ձեռքբերում է և պետք է պնդել, որ այն կյանքի կոչվի»,- նշել է շեյխը:









































