ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմը Հարավ- Չինական ծով է ուղարկել «Ջորջ Վաշինգտոն» ատոմային ավիակիրը՝ ի նշան Վիետնամի պաշտպանության:
Ավիակրի անձնակազմը նավի վրա է հրավիրել վիետնամական իշխանությունների ներկայացուցչին, որից հետո նավը նավարկել է Վիետնամի ափի երկայնքով:
Ուղևորության նպատակը Վիետնամի հետ հարաբերությունների բարելավումն էր, բացի այդ՝ անհրաժեշտ էր համոզվել՝ արդյոք ամերիկյան նավերը հանգիստ կարող են անցնել վիճելի ջրային տարածքներով` հայտնել է նավապետը AP-ին:
Չինաստանի հետ հարևան երկրները, այդ թվում՝ Վիետնամը, Ֆիլիպինները և Ճապոնիան, ձգտում են ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածների վիճելի տարածքների համար:










































