Ֆլորիդայի համալսարանի գիտնականները ստեղծել են հաբեր բանջարեղենի մզվածքով, որոնք կարող են հրաշալի զենք դառնալ կրծքի քաղցկեղի դեմ պայքարում:
Հետազոտողներին հաջողվել է դեղամիջոց ստանալ քաղցկեղի բուժման համար, որի օգտակար հատկությունները ամբողջությամբ յուրացվում են օրգանիզմի կողմից ու ազդում են քաղցկեղի աճող բջիջների վրա:
Դեղամիջոցի կազմում ներառված են այնպիսի բույսեր, ինչպիսիք են կաղամբը, բրոկոլին, բրյուսելյան կաղամբը: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»: Օրինակ՝ պարզվել է, որ կաղամբում հայտնաբերված նյութը քաղցկեղը նվազեցնում է 65 տոկոսով:
Հաբերը ի վիճակի են օգնել լյարդի քաղցկեղի, ենթաստամոքսային գեղձի, Ալցհեյմերի հիվանդության դեպքում:








































