Այսօր իրենց պրոֆեսիոնալ տոնն են նշում ամբողջ աշխարհի խոհարարները: Միջազգային տոնը նշվում է 2004-ից Խոհարարների միությունների համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ:
Այդ կազմակերպությունում ընդգրկված է ոչ ավելի, ոչ պակաս 8 մլն մարդ ամբողջ աշխարհի խոհարարական միություններից:
Խոհարարի միջազգային օրը (International Chefs Day) աշխարհի ավելի քան 70 երկրում ձեռք է բերել զանգվածային բնույթ: Այսօր կազմակերպվում են վարպետության դասեր խոհարարների շրջանում, կատարվում են համտեսումներ ու փորձում են պատրաստել օրիգինալ ուտեստներ:










































