Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Արգենտինայի Մար դել Պլատա քաղաքում անցկացվող Ամերիկա աշխարհամասի առաջնությունում 9 տուրից հետո ունի 7 միավոր եւ 200 մասնակիցների մեջ բաժանում է 2-7-րդ տեղերը: Մխիթարյանը միայն կես միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Էդուարդո Իթուրիզագայից (Վենեսուելա):
Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է երկու տուր: Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:










































