Հոկտեմբերի 19-ին, ժամը 13.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում վրաերթի է ենթարկել 1974 թ. ծնված Էդուարդ Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:







































