Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ`Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Գերմանիայի արտաքին կապերի խորհրդի կենտրոնում հանդիպել է լրագրողների հետ: Լրագրողների հետ զրույցում Մամեդյարովը հայտարարել է, որ իրենք ոչ մի դեպքում թույլ չեն տա, որ Ադրբեջանի տարածքն օգտագործվի Իրանի դեմ.
«Այդ մասին կարծիքները պարզապես մամուլի կողմից շրջանառության մեջ դրված լուրեր են: Ադրբեջանը ոչ մի դեպքում դա թույլ չի տա: Ադրբեջանի ու Իրանի միջև հաստատվել են լավ հարաբերություններ: Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ օգտագործելն ու այդպիսի առաջարկ անելն անտրամաբանական է:
Դա կրում է քարոզչական բնույթ և ուղղված է նրան, որ վատթարացնի երկու երկրների հիանալի հարաբերությունները: Ադրբեջանի ու Իրանի պաշտոնատար անձինք օժտված են անհրաժեշտ կամքով` այդ խաղը հաղթահարելու համար»:









































