Գերմանական ավտոարտադրող BMW-ն նախատեսում է 800 մլն ռեալ (395 մլն դոլար) ներդնել Բրազիլիայում նոր գործարանի շինարարության համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով իր տեղեկատվական աղբյուրին:
Ընկերության ֆինանսական տնօրեն Ֆրիդրիխ Այհիները հաղորդել է, որ BMW-ն բրազիլական կառավարությանը կներկայացնի ներդրումային ծրագիր` չմանրամասնելով, սակայն, ներդրումների կոնկրետ չափը: Բրազիլիայի նախագահի հետ հանդիպումը կայանալու է հաջորդ շաբաթ:
BMW-ի վաճառքը այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Բրազիլիայում նվազել է 29,4%-ով:










































