Saturday, 04 07 2026
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Սարգսյան-Ծառուկյանի «առուտուրի» արդյունքում սահմանադրական հանրաքվե՞ կանցկացվի. մամուլ

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան վերջին հանդիպումների և բանակցությունների մասին: Ինչպես հայտնի է` խոսքը գնում է առաջիկա նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշման և նախագահական ընտրություններից հետո նրա զբաղեցնելիք տեղի մասին: Ըստ «Հրապարակ»-ի` մի քանի տարբերակներից, որոնք քննարկվում են, իշխանությունը հակված է նրան, որ ԲՀԿ-ն հայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին` դրա դիմաց ստանալով մի քանի պորտֆել: Այժմ քննարկվում է ԲՀԿ-ին երեք նախարարական պորտֆել, ինչպես նաև փոխվարչապետի պաշտոնը տալու հարցը: Ընդ որում` խոսվում է սահմանադրական հանրաքվեով փոխվարչապետի պաշտոնն ու ստատուսն ամրագրելու տարբերակի մասին:

Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ` վարչապետի առաջարկությամբ երկրի նախագահը փոխվարչապետ է նշանակում նախարարներից մեկին, որը կարող է փոխարինել վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ: Ընդամենը: Ասել է թե` փոխվարչապետի ինստիտուտն այսօր խիստ հայեցողական է, նաև` անպորտֆել, չունի աշխատակագմ, մեծ լիազորություններ, մեծ բյուջե: Եթե սահմանադրական հանրաքվե անցկացվի, կարող են սահմանվել ավելի լայն լիազորություններ, որոնք կգոհացնեն ԲՀԿ-ին: Նաև խոսք է գնում այսօր կառավարության տանիքի տակ հավաքված ԾԻԳ-երի` փոխվարչապետի կառավարման տակ փոխանցելու մասին: Եվ քանի որ նոր լիազորություններ կառավարությանը հնարավոր է և չտրվեն, սա փաստացի կարող է նշանակել, որ կառավարությունը կարող է կիսվել երկու մասի, ինչն էլ ապագա խորհրդարանական կառավարման հիմք կարող է դառնալ` միաժամանակ դառնալով նաև քաղաքական ֆակտոր, այն է` Արևմուտքին ասեն, որ պահում ենք ձեր ցանկալի վարչապետին, ի դեմս Տիգրան Սարգսյանի, Ռուսաստանին էլ` որ կառավարությունում, ի դեմս ԲՀԿ ներկայացուցչի, ունեք ծանրակշիռ ու որոշիչ փաթեթ` լուրջ լիազորություններով և կարգավիճակով: Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացման ժամկետներին, ապա փորձագետները կարծում են, որ հանրաքվեն կարող է անցկացվել նախագահական ընտրությունների հետ համատեղ, հենց նույն օրը` փետրվարի 18-ին:

Ի դեպ, Սահմանադրության ոչ իմպերատիվ հոդվածներում փոփոխությունների անցկացման համար սահմանվում է 40-60-օրյա ժամկետ` նախագահի կողմից հանրաքվեի մասին հրամանագրի ստորագրումից հետո: Այնպես որ, ամենակոշտ հաշվարկով`այդ հրամանագիրընախագահը կարող է ստորագրել դեկտեմբերի կեսերից մինչև ամսվա վերջ, որից առաջ, սակայն, պետք է «ստորագրված» լինի «սպասվող» հուշագիրը ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև` «գործող նախագահի» պաշտպանության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում