Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Քաթարը զենք կտրամադրի լիբիացի ապստամբներին

Լիբիայի ապստամբ ուժերը հայտարարել են, որ իրենք զենքի խնդիր չունեն, իսկ եթե անհրաժեշտություն առաջանա, ապա Քաթարը և մի շարք երկրներ պատրաստ են իրենց ապահովել այդ զենքով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Լիբիայի ազգային խորհրդին, որը ձևավորվել է ընդդիմության կողմից:

Այդ խորհրդի մամուլի ծառայության աշխատակից Մուստաֆա Գերիանին ասել է, որ թռիչքների արգելման դեպքում (Արևմուտքը ցանկանում է արգելել բոլոր թռիչքները Լիբիայի տարածքում, որպեսզի Մուամար Քադաֆիի կողմնակիցները չկարողանան օդուժ կիրառել ընդդիմադիրների դեմ.–1in.am) իրենք այլևս չեն վախենա կառավարական օդուժի կողմից ռմբակոծվելուց, և միակ խնդիրը կմնա զրահամեքենաների դեմ պայքարը. «Մենք կտեսնենք, արդյո՞ք անհրաժեշտ է զենք գնել: Ես դրանում խնդիր չեմ տեսնում: Քաթարը և շատ այլ երկրներ մեզ առաջարկել են իրենց օգնությունը»,- ասել է Գերիանին:

Տեղեկացնենք նաև, որ երեկ ողջ օրվա ընթացքում և այս գիշեր ապստամբների և Քադաֆիի կողմնակիցների միջև շարունակվել են կատաղի մարտերը: Euronews-ի փոխանցմամբ` Ալ-Զաուիյա քաղաքը հետզհետե վերածվում է աղետի գոտու, քանի որ քաղաքի կենտրոնը գրեթե ամբողջությամբ ավերվել է, քանդվել են շենքեր, իսկ մարդիկ ամեն գնով ցանկանում են լքել այն: Հակասական են տեղեկությունները, թե ովքեր են վերահսկում քաղաքը: Երեկ տեղեկություն էր տարածվել, որ լիբիական օդուժը ռմբակոծում է երկրի նավթարդյունաբերական համալիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում