Մեծ Բրիտանիայում բայդարկայով թիավարության մարզիկը դարձել է շան փրկության հուզիչ տեսագրության հերոսը: Գետի վրա մարզումների ժամանակ նա ետ է ընկել իր գրաֆիկից և բայդարկայի վրա վերցրել մի շան, որը անհասկանալի կերպով հայտնվել էր գետի մեջտեղում` քարի վրա կանգնած: Եթե նա այդ վայրկյանին չփրկեր շանը, ապա մի քանի րոպեից նրան կքշեր հոսանքը:
Մոտենալով շանը` Չարլին միանգամից չի կարողացել բռնել նրան: Նա սկսել է համոզել շանը, որպեսզի վերջինս նստի նավակ: Չարլին շանը տարել է առաջիկա բնակավայր և թողել նրան տեղի փաբում, ու ինքը շարունակել է իր ճանապարհը, իսկ փաբի տերը շանը վերցրել է իր հովանավորության տակ:
Սկզբում նրան Բուլիժնիկ են անվանել, հետո նրա վզկապի վրա տեսել են, որ նախկին տերը նրան Բամ-Բամ է անվանել: Հիմա փաբում սպասում են, թե երբ է շան տերը հայտնվելու, իսկ եթե նա այդպես էլ չգա, ապա Բամ-Բամը կմնա իրենց մոտ:









































