Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Ապացուցողական բժշկությունը Հայաստանում ևս քաղաքացիական իրավունք կնվաճի

Ապացուցողական բժշկությունը, որպես բժշկական կրթության, բժշկագիտական և կլինիկական ժամանակակից մեթոդ, ներառված է աշխարհի ավելի քան 50 երկրի առողջապահական համակարգերում:

Հոկտեմբերի 18-ից ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտում ընթանում է միջազգային եռօրյա գիտաժողով` «Ապացուցողական բժշկությունը Հայաստանում, հորինվա՞ծք, թե իրականություն» թեմայով:

Գիտաժողովին մասնակցել են ապացուցողական բժշկության ջատագովներ, ճանաչված բժիշկ-գիտնականներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Նիդեռլանդների թագավորությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Եվրոպական այլ երկրներից, ովքեր 10 տարուց ավելի ապացուցողական բժշկության ասպարեզում հսկայական ներդրում են ունեցել:

Հայաստանի Հանրապետությունում ապացուցողական բժշկության առաջին ջատագովը բ.գ.դ. պրոֆեսոր Ռուբեն Հովհաննիսյանն է, ում ջանքերով էլ կազմակերպվել է միջազգային այս գիտաժողովը:

ՀՀ առողջապահության նախարարին կից գիտխորհրդի նախագահ, պրոֆեսոր Բորիս Խուդավերդյանը, ՀՀ ԳԱԱ և ԲԳԱ-ի ակադեմիկոս-քարտուղար պրոֆեսոր Վիլեն Հակոբյանը, մյուս բանախոսներն ընդգծել է, որ ապացուցողական բժշկությունը փշոտ ճանապարհ է անցել ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրներում:

Անցած 10-12 տարիների ընթացքում այս ուղղությամբ Հայաստանում տարված աշխատանքների շնորհիվ մեզանում ևս ապացուցողական բժշկությունը կարևորվում է։ Արդեն իսկ կյանքի են կոչվել կարևորագույն դիսցիպլինաներ։ Բանախոսների կարծիքով հեռու չէ այն ժամանակը, երբ ապացուցողական բժշկությունը մեզանում ևս քաղաքացիական իրավունք կնվաճի:

Միջազգային գիտաժողովում ապացուցողական բժշկության դիսցիպլինաների շուրջ զեկույցներով հանդես եկան Ռուբեն Հովաննիսյանը («Ապացուցումների վրա հիմնված բժշկությունը Հայաստանում երեկ այսօր և վաղը»), ՌԴ ապացուցողական բժշկության մասնագետների միության նախագահ, պրոֆեսոր Վասիլի Վլասովը («Դեղորայքային ծրագրերի բարոյագիտական և մեթոդաբանական հիմքերը»), Օթմար Մյուլերը («Yp To Date» տվյալների շտեմարանը որպես կլինիկական որոշակի իրավիճակում ապացույցների վրա հիմնված բժշկության գործիք») և ուրիշներ:

Միջազգային գիտաժողովի ամփոփիչ օրը` հոկտեմբերի 20-ին, Առողջապահության ազգային ինստիտուտում կկայանա կլոր սեղան «Ապացուցողական բժշկությունը որպես առողջապահության տեխնոլոգիաների գնահատման հիմք` կատարյալ մոդելից դեպի իրական կլինիկական գործունեություն» թեմայով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում