Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում կանայք հիմնականում ամուսնանում են 20-24 տարեկանում (35.2 տոկոս), իսկ տղամարդիկ՝ 25-29 տարեկանում (27.6 տոկոս): 2011 թվականին գրանցվել է 30,863 ամուսնություն: Այսպիսին են Վրաստանի վիճակագրական վարչության տվյալները:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կանանց մեծ մասը երկրորդ անգամ ամուսնանում է 30-34 տարեկանում, իսկ տղամարդկանց մեծ մասը՝ 34-39 տարեկանում: Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա 2011 թվականին Վրաստանում գրանցվել է ամուսնալուծության 5850 դեպք, որոնց 74.9 տոկոսը բաժին է ընկնում քաղաքներին, իսկ 25.1 տոկոսը՝ գյուղերին:









































